Կարեն Ռուդիկի Ղարիբյան

Ծնվել է 27/05/1982թ.
Ծննդավայր` Սյունիքի մարզ
քաղաք Կապան
Կարեն Ղարիբյանը ծնվել է 1982 թվականի մայիսի 27-ին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում: Սովորել է Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է հայոց բանակ։ Ծառայել է Արցախում՝ Քարվաճառում։
Երկար տարիներ ապրել ու աշխատել է Ռուսաստանում, ապա վերադարձել հայրենիք, աշխատանքի անցել Զանգեզուրի պզնձամոլիբդենային կոմբինատում՝ որպես աղացի մեքենավար։
Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Կարենը փորձեց Երկրապահ ջոկատի հետ մեկնել մարտադաշտ, բայց նրան մերժեցին, պատճառաբանելով, որ ջոկատի անդամ չէ։ Բայց շուտով զինկոմիսարիատի ծանուցագրով նա մեկնում է ռազմաճակատի թեժ կետերից մեկը՝ Ջրական։
Կարենը, ցավոք, զոհվում է հոկտեմբերի 10-ին թշնամու արձակած կրակից։ ՀՀ նախագահի հրամանագրով Կարենը Ղարիբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Զինծառայողի մասին