Կարեն Գեդեոնի Գրիգորյան

Ծնվել է 22/05/2001թ.
Ծննդավայր` Սյունիքի մարզ
քաղաք Կապան
Կարեն Գրիգորյանը ծնվել է 2001 թվականի մայիսի 22-ին Կապանում: Կարենը շատ էր սիրում գիրք կարդալ, նա միշտ ասում էր՝ գիրքը մարդու ամենալավ բարեկամն է: Ծնողասեր, ընկերասեր ու հայրենասեր էր: Զբաղվում էր սպորտով: Հաճախում էր կարատեի պարապունքների, սպորտում ունեցել է բազմաթիվ հաղթանակներ, արժանացել մեդալների և պատվոգրերի:
2019 թվականին ընդունվել է Եվրոպական համալսարանի «Կառավարում» բաժինը: Սիրված էր թե՛ դասախոսների, թե՛ կուրսընկերների շրջանում: Ուժեղ կամքի տեր երիտասարդը որոշել էր բանակից գալ, ավարտել ուսումն ու իր սեփական բիզնեսը հիմնել: Կարենը միշտ ասում էր. «Մա՛մ, տղեն պիտի ծառայի: Մի՛ վախեցիր ճակատագրից: Իմացյալ մահը անմահություն է»:
2020 թվականին բանակում Կարենի երդման արարողությունից հետո սկսվեց պատերազմը։ Կարենը ռազմաճակատի թեժ կետում էր։ Հաճախ էր զանգում մայրիկին ու ասում «Մա՛մ, քույրիկիս լավ նայեք: Դուք լավ մնացեք: Մենք կռվում ենք՝ հանուն ձեզ։ Էս կռիվը մեր տեսած կինոներից ամենավատնա, բայց չվախենաք: Հաղթելու ենք»:
Ցավոք, հոկտեմբերի 16-ին՝ մարտական հերթապահության ժամանակ,Կարենն անմահացավ:
Հայաստանի նախագահի հրամանագրով Կարենը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», Կապան համայնքի ղեկավարի որոշմամբ՝ «Կապան» մեդալներով։
Զինծառայողի մասին