Արշակ Հրաչիկի Փարամազյան

Ծնվել է 05/051983թ.
Ծննդավայր` Սյունիքի մարզ
քաղաք Կապան

Արշակ Փարամազյանը ծնվել է 1983 թվականի մայիսի 5-ին Կապանում: Բարձր առաջադիմությամբ ավարտել է Կապանի թիվ 27 գիշերօթիկ դպրոցը, ապա Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղը՝ տնտեսագետի մասնագիտությամբ:

Համալսարանն ավարտելուց հետո ծառայության է անցել Հայաստանի զինված ուժերում: Հայրենիքի պաշտպանության համար դրսևորած բացառիկ արիության համար արժանացել է մի շարք շնորհակալագրերի և պատվոգրերի:

Երկար տարիներ Արշակն աշխատել է բանկային համակարգում՝ իր բարեկիրթ վերաբերմունքի շնորհիվ վաստակելով շրջապատում հարգանք: 2014 թվականին տեղափոխվել է լեռնահանքային արդյունաբերություն։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատել է տնօրենի օգնական, ապա վարչական դեպարտամենտի ճաշարանի վարիչ:

2020 թվականին պատերազմի լուրն առնելով՝ պատրաստեց իրերն ու մեկնեց ռազմաճակատ։ Հրաժեշտ տալիս խոստացավ ՝ անպայման վերադառնալ: Հոկտեմբերի 13-ին, ցավոք, Արշակն ընկավ Ջրականի մատույցներում հակառակորդի անօդաչուի արձակած արկից:
Արշակն ամուսնացած էր, ունի 2 որդի:

ՀՀ նախագահի հրամանագրով Արշակ Փարամազյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», Կապան համայնքի ղեկավարի որոշմամբ՝ «Կապան» մեդալներով:

Զինծառայողի մասին