Արմեն Մինասի Բեգլարյան

Ծնվել է 13/04/1973թ.
Ծննդավայր` Սյունիքի մարզ
գյուղ Ախլաթյան

Արմեն Մինասի Բեգլարյանը ծնվել է 1973թվ. ապրիլի 13-ին Սյունիքի մարզի Ախլաթյան գյուղում: Գյուղի ութնամյա դպրոցն ավարտելուց հետո, սովորել է Սիսիանի թիվ 3 միջնակարգ դպրոցում:

1990-1991թվ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1992-ին, կիսատ թողնելով ուսումը, մեկնել է Արցախ, մասնակցել Հադրութի և Մարտակերտի ինքնապաշտպանական մարտերին, այնուհետև անդամակցել «Սիսական» ջոկատին:

2005-2008թվ. և 2012-2016թվ.  եղել է Ախլաթյանի համայնքի ղեկավար:

2008-2012թվ. աշխատել է Տոլորսի ջրամբարի պատնեշի պահպանության և հսկողության տեղամասում: 2016թվ. ապրիլի 3-ին Սիսիանի կամավորականների ջոկատի կազմում մեկնել է Արցախ, պահպանելու կերտած հաղթանակն ու կանգնելու հայ զինվորի կողքին:

Զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին, Մարտակերտի շրջանում: Նրանց ջոկատը ենթարկվել է ռմբակոծության, ինչի հետևանքով զոհվել է մյուս կամավորականների հետ:

Հերոսը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից  «Մարտական ծառայություն» մեդալով:

 

Զինծառայողի մասին