Գարիկ Լևոնի Մարգարյանը 2020 թվականի սեպտեմբերին կամավորագրվել ու մեկնել է Արցախ, զոհվել Ջաբրաիլում մարտերի ժամանակ:
Վիճակագրության վերածված այս նախադասության տակ թաքնված է լուսավոր մի կյանք, որը վաղը պիտի Հայաստանի զարգացման հիմնասյուներից մեկը դառնար։ Բայց պատերազմը նրան ևս խլեց։
Գարիկ Լևոնի Մարգարյանը ծնվել է 1993 թվականի հունիսի 11-ին: Հաճախել է Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցը: Գարիկը համարձակ էր, խիզախ, կատակասեր, ժպիտն անպակաս էր դեմքից: Սովորել է Երևանի Պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում, մեկնել պարտադիր զինվորական ծառայության։Ապագա իրավաբանը Ապրիլյան պատերազմից հետո ուսումնասիրում էր Արցախի պատմությունը, հետաքրքրված էր երկրաբանությամբ։
Մենք մեր անմահացած հերոսներին ուժեղ, կայացած Հայաստան ենք պարտք։