Արսեն Ստեփանի Ստեփանյանը ծնվել է 2003 թվականի նոյեմբերի 5-ին, Արցախում։ Հաճախել է Մատաղիսի միջնակարգ դպրոց,ավարտել 9-րդ դասարանը և ընդունվել Ստեփանակերտի քոլեջի ռադիոտեխնիկ բաժին։
2022թվականի հունվարի 24-ին զորակոչվել է բանակ,ծառայել Ասկերանի զորամասում, հետո տեղափոխվել Խոջալու, որպեզ տանկիստ։ Այնտեղից տեղափոխել Են Դրմբոն։ «Արցախից տանկերը երբ հանեցին, իրեն տարան գումարտակ՝ որպես ՊԿ գնդացրորդ,Արսենը նպատակ չուներ, սիրում էր օրով ապրել, մեկ երազանք ուներ՝ վերադառնալ կրկին հայրենի գյուղ, նորից տուն շենացնել, բայց․․․ կիսատ թողեց»,-պատմում է մայրը՝ Ալլան։
Արսեն Ստեփանի Ստեփանյանը զոհվել է սեպտեմբերի 19-ին, Ճանկաթաղ գյուղի մարտական դիրքում, խրամատում մնալով թշնամու հետ դեմ -դիմաց, ճակատ- ճակատի, մինչև վերջին փամփուշտը կռիվ է տվել ու չի լքել իր մարտական դիրքը։
Արսեն Ստեփանի Ստեփանյանը և Սամվել Ստեփանի Ստեփանյանը եղբայրներ էին, երկուսն էլ զոհվել են։
Արսեն Ստեփանի Ստեփանյանը հետմահու արժանացել է մարտական խաչ 2-րդ աստիճանի մեդալի։