Սամվել Ստեփանի Ստեփանյանը ծնվել է 2002 թ փետրվարի 10-ին, Արցախում։ Հաճախել է Մատաղիսի միջնակարգ դպրոց։ Ընդունվել Շուշիի տեխնոլոգիական համալսարանը։ Ուներ բազում երազանքներ ու նպատակներ, որոնք կիսատ մնացին։
2020 թ զորակոչվել է բանակ, ծառայել Մարտակերտում,մասնակցել 44-օրյա պատերազմին,վառվող ավտոպարկից միայնակ հանել է վեց ավտոմեքենա, որի համար խրախուսվել է քաջարի մարտիկ կրծքանշանով։
Սամվելը եղել է Եղնիկներ կոչվող տեղանքում 06 մարտական դիրքում՝ ՊԿ գնդացրորդ։ Թշնամին մի քանի անգամ հարձակվել է ու չի կարողացել առաջ գալ ու գրավել դիրքը։Սամվելն ու իր ընկերները իրենց վաշտի հրամանատար Արաիկ Մաթևոսյանի հետ միասին մինչև վերջին շունչը կռվել էն ու անառիկ պահել իրենց վստահված բարձունքը։ Թշնամին չկարողանալով նմաճել դիրքը, դիմել է բայրաքթարի օգնությանը։ Րոպեների ընթացքում մի քանի անգամ հարվածել այդ դիրքին։ «Դիրքում մնացել են երկու հոգի, մնացածը զոհվել են, իսկ մեր օդը բաց էր ու ՀՕՊ-ը ոչինչ չեր անում։Սամոս զոհվել է 20- ի լուսադեմին ժամը 4-ին»,- պատմում է մայրը՝ Ալլան, ում երկու տղաներն էլ զոհվել են։
Սամվել Ստեփանի Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է մարտական խաչ 2-րդ ատիճան ի մեդալով։